Շայդուլինը չի հեռանում

29/06/2011

Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հեռանում է պաշտոնից` այլ պաշտոնի անցնելու պատճառով: Այս մասին ասված է ՀԿԵ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության` Շայդուլինը շարունակում է աշխատել իր պաշտոնում եւ չի պատրաստվում լքել Հայաստանը: «Շեւքեթ Շայդուլինի` այլ պաշտոնի անցնելու վերաբերյալ հայտնում ենք, որ այդպիսի առաջարկներ պարոն Շայդուլինին, իսկապես, արվել են, սակայն բոլոր առաջարկները մերժվել են, քանի որ ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը մտադիր է ՀՀ-ում իրականացնել մի շարք նախագծեր»,- ասված է հաղորդագրության մեջ: