Դատարանն ազատ է արձակել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի զարմիկին` Մեհմեդ Էրդողանին, ով անցած տարի կալանավորվել էր թմրադեղերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Ստամբուլի քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Մեհմեդ Էրդողանը հայտարարել է, որ արդեն 22 տարի է` օգտագործում է թմրադեղեր, սակայն դրանց վաճառքով երբեք չի զբաղվել: Դատարանը որոշում է կայացրել վերացնել Մեհմեդ Էրդողանի եւ նույն գործով անցնող եւս չորս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանված կալանքը:
Հիշեցնենք, որ թմրադեղերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Մեհմեդ Էրդողանը եւ 11 անձինք ձերբակալվել էին 2010թ., նրանց մոտ հայտնաբերվել էր 50 կգ հաշիշ: Հիշեցնենք, որ, իմանալով իր զարմիկի ձերբակալության մասին լուրը` Էրդողանն ասել էր. «Պետք է արվի այն, ինչ նախատեսված է օրենքով»: