Կայծակի հարվածից Ուգանդայում 18 երեխա է մահացել, եւս 36-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ին, Կիրյանգոդո շրջանում, մայրաքաղաք Կամպալայից 210 կմ հեռավորության վրա: Կայծակը հարվածել է տարրական դպրոցի շենքին, որտեղ պատսպարվել էին աշակերտներն ու ուսուցիչները: Կայծակից տուժել են նաեւ Զոմբո շրջանի դպրոցականները: Այնտեղ, սակայն, զոհեր չեն եղել, միայն 37 մարդ վիրավորվել է: Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կայծակից այսքան մարդ է վիրավորվել: