Ամերիկան Բեն Լադենի գիրքն է տպագրում

10/11/2005

ԱՄՆ-ում լույս կտեսնի «թիվ մեկ ահաբեկչի»` Ուսամա Բեն Լադենի ելույթներից եւ ուղերձներից կազմված գիրքը: Անգլերեն թարգմանված տեքստերը ներկայացնում են 1994-2004թթ. Բեն Լադենի տված հարցազրույցներն ու այն կոչերը, որոնք արվել են նրա անունից: Հրատարակչությունը՝ բացատրելով նման գրքի անհրաժեշտությունը, ասել է. «Այս գիրքը կօգնի մարդկանց հասկանալ «Ալ Քաիդայի» ծրագրերի իմաստն ու բնույթը: «Ալ Քաիդան» Ղուրանի ուսմունքի, Ամերիկայի Կենտրոնական Հետախուզության բաժնի ագենտների պատրաստման եւ հակաիմպերիալիստական քաղաքականության տարօրինակ խառնուրդ է»: Գրքի սկզբում լինելու է խիստ քննադատական ներածական հոդված, որի հեղինակն Ամերիկայում հայտնի արաբիստ եւ իսլամի մասնագետ պրոֆեսոր Բրյուս Լոուրենսն է: «Ուղերձ աշխարհին. Ուսամա Բեն Լադենի հայտարարությունները» գիրքը լույս կտեսնի նոյեմբերի 28-ին եւ կարժենա 17 դոլար: