«Երկխոսության գործընթացի մասին Սերժ Սարգսյանի անդրադարձը ոչ ամենալղոզվածն էր, ոչ էլ ամենակոշտը»,- երեկ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` կարծիք հայտնելով, որ Ս. Սարգսյանն այդ հարցին առաջիկայում եւս մեկ անգամ կանդրադառնա: «Համենայն դեպս, ես համարում եմ, որ երկխոսության համար դեռ ժամանակ կա, եւ ժամանակ կա դեռ այդ թեմային անդրադառնալու, եւ կարծում եմ` Սերժ Սարգսյանն այդ թեմային նորից է անդրադառնալու»,- ասել է նա: