«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այնքան հիասթափված է կազանյան գագաթաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը»,- երեկ նման տեղեկություն է հրապարակել ռուսական «Կոմերսանտ» թերթը` նշելով, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար Մեդվեդեւը վերջնագիր է ներկայացրել. այն կկայանա միայն այն դեպքում, եթե երկու նախագահները պարտավորվեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ ստորագրել: