«Մենք այսօր իշխանություններին տվել ենք քարտ բլանշ, որ մեր ներքին քաղաքական խնդիրները չազդեն արտաքին խնդիրների վրա: Մենք իրավունք չունենք այսօր վնասելու մեր պետականությունը»,- երեկ հայտարարել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՀԱԿ-ն աջակցում է իշխանություններին արտաքին քաղաքականության հարցերում: «Ամենայն հավանականությամբ, խնդիրը շատ կարճ ժամանակով հետաձգվեց»,- անդրադառնալով Կազանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը` ասել է նա, կանխատեսելով, որ ապագայում կկայանա մի հանդիպում, «որտեղ կողմերը փաստաթուղթ կստորագրեն»: «Կուլիսների ետեւում գործընթացներ կան, որոնց մասին մենք շատ քիչ բան գիտենք»,- ասել է նա: