Ընտրությունները ժողովրդավարական չեն

10/11/2005

ԵԱՀԿ-ն եկել է այն եզրակացության, որ ադրբեջանական խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Ինչպես նշվում է եվրոպական դիտորդների նախնական զեկույցում, խախտումներ են արձանագրվել թե՛ նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե՛ քվեարկության օրը: Իսկ ԱՄՆ-ի դիտորդները «հիացած են» ընտրություններով: ԱՄՆ Ժողովրդավարության կենտրոնի տնօրեն Ռեյչլ Էրենֆելդն ու Ժողովրդավարության ինստիտուտի վերլուծաբան դոկտոր Ռադիշեւսկին գոհունակություն են արտահայտել ադրբեջանական ընտրությունների վերաբերյալ: «Մենք բռնի գործողությունների կոչ չենք անում, մենք ուզում ենք, որ բոլոր այն թեկնածուներն ու կուսակցությունները, որոնց իրավունքները խախտվել են, միավորվեն: Ադրբեջանի ժողովուրդը հոգնել է կեղծիքներից, եւ մենք կարող ենք փոխել իրավիճակը հանրապետությունում»,- ասել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին: