«Ռազմական շքերթի ժամանակ ներկայացված տեխնիկան ու ռազմական ուժը պետք է ուղղվեն ռազմաճակատ: Կազանի հանդիպումը պատերազմ սկսելու հիմք է տալիս»,- «Սալամնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Աքիֆ Նագին: Նրա կարծիքով, կազանյան հանդիպումից հետո Ադրբեջանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները, իսկ միջազգային իրավունքն իրենց կողմն է: «Քանի որ Հայաստանը չի կատարել պայմանավորվածությունները, Ադրբեջանը պետք է պատերազմ սկսի»,- ասել է նա` ավելացնելով, թե աշխարհը պետք է իմանա, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ սկսել: