Հոգնել է «կարգին» հարցերից

27/06/2011

Դերասանուհի եւ երգչուհի Հասմիկ Ղարիբյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ հոգնել է լրագրողների` իրեն ուղղված հարցերից անբաժան «կարգին» ուղղվածությունից. «Գրեթե բոլոր հարցերի մեջ շահարկվում է «կարգին» որակումը: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ կրկնվող հարց ու պատասխաններից ոչ միայն ես եմ հոգնում, այլ նաեւ ընթերցողն է ձանձրանում»: Հասմիկին շատերը ճանաչում են՝ որպես դերասանուհի, որի երաժշտական տեսահոլովակները ժամանակ առ ժամանակ եթեր են հեռարձակվում: Մեր հարցին, թե ինչո՞ւ առավել մեծ ուշադրություն չի հատկացնում իր երաժշտական գործունեությանը, ինչպես դերասանական կարիերային, Հասմիկը պատասխանեց. «Որ բնագավառից փող եմ աշխատում, դրան էլ ուշադրություն եմ հատկացնում: Կոպիտ ասած, ես եմ մեր տունը պահում եւ հաճույքով զբաղվում եմ իմ սիրելի գործով՝ նկարահանվում եմ «Կարգին սերիալում» եւ խաղում եմ բեմադրություններում»: