Թբիլիսիում երիտասարդ վրացի արվեստագետները մեծ ցույց էին կազմակերպել, բողոքելով քաղաքի կենտրոնական հրապարակում Զուրաբ Ծերեթելիի արձանի տեղադրման դեմ: 30 մետրանոց մոնումենտը պատկերում է Վրաստանի պահապան Սուրբ Գեորգիին, որն իր սրով խոցում է հսկա օձին: Արվեստագետների կարծիքով՝ այդ արձանը չի համապատասխանում գեղարվեստական ոչ մի ուղղության եւ չի կարող տեղադրվել Ազատության հրապարակում: Արձանի տեղադրման աշխատանքները պետք է սկսվեն նոյեմբերի 23-ին՝ «Վարդերի հեղափոխության» երկրորդ տարեդարձի օրը: