Պատասխանելով ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցին, որով նա կոչ էր անում հրաժարական տալ եւ հեռանալ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Արմեն Մարտիրոսյանը երեկ ասել է, թե իր համար ընդունելի չեն շրջանառվող վարկածները, թե հարցը պատվիրված էր` նախագահի հեղինակությունը բարձրացնելու համար, կամ անտեղի էր, քանի որ միջազգային հանրության առջեւ «հայկական լվացքն էր փռում»: «Եթե Զարուհի Փոստանջյանն այստեղ այլ կերպ լիներ, այնտեղ այլ կերպ լիներ, կարելի էր մտածել շրջանառվող վարկածների իսկության մասին, սակայն նա իր աշխատանքային ոճի մեջ էր»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: