Պատճառս գաղտնի թող մնա

25/06/2011

Ազգային մրցունակության հիմնադրամի՝ արդեն նախկին տնօրեն Բեկոր Փափազյանի հրաժարականի պատճառն այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտվեց։ Սկզբում խոսվում էր նրա ամսական աշխատավարձի (6.2 միլիոն դրամ) հետ կապված հասարակական դժգոհության մասին։ Հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ Բ. Փափազյանի հրաժարականն այդ պաշտոնից պայմանավորված էր Հայաստանում զբոսաշրջության եւ հանքարդյունաբերության ոլորտների զարգացման հակասություններով, մեկի հաշվին մյուսը զարգացնելու փորձերով: Երեկ տեղի ունեցած ասուլիսում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը հանգիստ կարող են միաժամանակ զարգանալ նույն տարածքում, եթե ճիշտ լուծումներ գտնվեն: