Համոն փողը չի՞ տվել

23/06/2011

Ինչպես հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, 2011 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.7 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.2 մլրդ դրամի դիմաց: «Շեղումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.6 մլրդ դրամից օգտագործվել է ընդամենը 21.7 մլրդ դրամ, եւ չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի վարկային միջոցները»,- նշված է ՖՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 325.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 332.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81%-ով եւ 72.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: