Լավ զբաղմունք

23/06/2011

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ա1+»-ի թղթակցին ասել է, որ ՀԱԿ-ում շատ լուրջ են քննարկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկխոսության վերաբերյալ արած հայտարարությունը, ուստի չեն կարող ասել, թե երբ կկարողանան վերջնական պատասխան հնչեցնել: «ՀԱԿ-ն իսկապես շատ լուրջ է քննարկում, թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի դիրքորոշումը Սերժ Սարգսյանի տված պատասխանի վերաբերյալ: Ս. Սարգսյանի հայտարարության մեջ անհստակություններ կային, նաեւ բազմիմաստ երանգներ: Այն պետք է լրջորեն քննարկել, եւ ես չեմ կարող ասել, թե դեռ որքան կքննարկենք»,- ասել է Զուրաբյանը: Հիշեցնենք, որ արդեն չորս օր է` ՀԱԿ-ը Ս. Սարգսյանի պատասխանը քննարկում է իր կառույցներում: Իսկ երեկ ՀԱԿ-ում հերթական քննարկումն էր` արդեն քաղխորհրդի նիստում: