ԵԽ ԽՎ լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր: Ջոն Պրեսկոտը նշել է, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը «ՀՀ իշխանությունների հաստատակամության եւ այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունք է»: Երեկ Ս. Սարգսյանը հանդիպել է նաեւ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ: Վերջինս բարձր է գնահատել Եվրախորհրդի կառույցների հետ Հայաստանի համագործակցությունըգ ընդգծելով, որ Եվրախորհրդում Հայաստանն այլ երկրներին ներկայացնում են իբրեւ օրինակ, թե ինչպես ԵԽ կառույցների հետ կառուցողական աշխատանքով կարելի է հասնել նշանակալի արդյունքների: