Զեմֆիրան փախել է համերգից

22/06/2011

Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի հաջողակ բիզնեսմենների պատվին կազմակերպված համերգի մի մասը պետք է կազմեր երգչուհի Զեմֆիրայի մեկուկես ժամանոց ելույթը: Սակայն ընդամենը կես ժամ բեմում ելույթ ունենալուց հետո Զեմֆիրան, առանց որեւէ խոսք ասելու, շատ արագ լքել է բեմն ու հեռացել թատրոնի շենքից: Երեկոյի կազմակերպիչներն ու հաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովը որեւէ բացատրություն այդպես էլ չեն կարողացել տալ դահլիճում ներկա հանդիսատեսին: Կազմակերպիչները նշում են, որ եղել են դեպքեր, երբ համերգի սկիզբը ձգձգվել է մեկ ժամով, բայց, որ առանց որեւէ խոսքի հեռանան բեմից, նման երեւույթի հետ առաջին անգամ են բախվում: Հետագայում պարզվել է, որ Զեմֆիրան պարզապես չի ցանկացել ուշանալ Մոսկվա տանող գնացքից: