Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կիրակի հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ` քննարկելով իրավիճակը տարածաշրջանում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Նույն թեմաները քննարկվել են նաեւ Ի.Ալիեւի հետ, որը չափազանց հետաքրքիր է նախ` Ահմադինեջադի` ՀՀ կատարելիք այցի հետաձգման ֆոնին, ինչպես նաեւ` այն առումով, որ տեղի է ունեցել կազանյան հանդիպումից օրեր առաջ: Այսինքն` ակնհայտորեն Իրանի նախագահը փորձել է երկու կողմերից էլ ճշտել, արդյո՞ք իսկապես Կազանում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվելու է: