«Պատասխանը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ բանակցելու սեփական հրաժարականի խնդրի շուրջ: Մնացածը ինչ-որ ասում է` այդքան էլ էական ու կարեւոր չէ, ինչ-որ տեղ նույնիսկ հեգնական առաջարկներ էլ կան: Օրինակ` ԱԺ-ի նախագահին դիմելու մասով»,- երել zham.am-ի հետ զրույցում ասել է Կարապետ Ռուբինյանը: Ըստ նրա` Ս. Սարգսյանի պատասխանը բնական էր։ «Սերժ Սարգսյանը ինչո՞ւ պետք է բանակցի սեփական հրաժարականի շուրջ: Այս հարցը Ս. Սարգսյանի համար սկզբունքային է»,- նշել է նա: Նրա խոսքով` այնպիսի տպավորություն է, ասես երկու կողմերի պատասխանները հավաքվում եւ ուղղվում են մի երրորդ կողմի ներկայացնելու համար: Իսկ հարցին, թե ինչպիսի՞ զարգացումներ է տեսնում Սերժ Սարգսյանի պատասխանից հետո, Կ. Ռուբինյանը պատասխանել է. «ՀԱԿ-ը կարող է ձեւացնել, որ այդ հայտարարության մեջ ինչ-որ անորոշություններ կան, եւ այդպիսով գործողությունները ձգձգել: Երկրորդ` որ բանակցությունները հայտարարեն ավարտված եւ անցնեն կտրուկ գործողությունների: Երրորդ` պարզապես ոչինչ չձեռնարկեն»: Կ. Ռուբինյանն, ի դեպ, նշել է, որ իր համար ցանկալի տարբերակը երկրորդն է, այսինքն` պայքարը: