466+70

21/06/2011

Հունիսի 16-ի դրությամբ, ԱՆ քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ է արձակվել 466 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 70 դատապարտյալի պատժաչափը: Այս մասին հայտնում են Քրեակատարողական վարչությունից: Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» – ազատ է արձակվել 56-ը, կրճատում` 4, «Էրեբունի» – ազատ է արձակվել 109-ը, կրճատում` 8, «Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում` 1, «Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում` 3, «Երեւան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» – ազատ է արձակվել 44-ը, կրճատում` 3, «Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը, կրճատում` 8, «Սեւան» – ազատ է արձակվել 56-ը, «Հրազդան» – ազատ է արձակվել 24-ը, «Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում` 12, «Գորիս» – ազատ է արձակվել 11-ը, կրճատում` 9, «Կոշ» – ազատ է արձակվել 90-ը, կրճատում` 22: