Դրամն արժեւորվում է

21/06/2011

Չնայած նախագահ Սերժ Սարգսյանի այն կանխատեսմանը, որ ազգային արժույթը մինչեւ տարեվերջ սահուն կարժեզրկվի՝ ֆինանսական շուկայում զարգացումներն առայժմ ընթանում են այլ ուղղությամբ։ Ազգային դրամը, թեկուզ դանդաղ տեմպով, բայց արժեւորվում է։ Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրության, երեկ՝ հունիսի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.950.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 373.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 373.5 դրամ: Մինչդեռ հունիսի 17-ին մեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը 373.84 դրամ էր։ Առեւտրային բանկերը երեկ դոլարը գնում էին 371-373 դրամով, վաճառում՝ 375-376 դրամով։