Ֆրանսիական Airbus ավիագործարանը 2 տարով հետաձգել է A350-ի 2 նոր մոդիֆիկացիայի թողարկումը: Ինչպես տեղեկացնում է «Wall Street Journal»-ը, A350-1000 մոդելը 350 ուղեւորատեղ ունի եւ շահագործման կհանձնվի 2017 թ. կեսերին` նախկինում նախատեսված 2015 թ. փոխարեն: A350-1000-ը հագեցած կլինի նոր` ավելի հզոր Trent XWB շարժիչներով, որոնք արտադրում է բրիտանական Rolls-Royce ընկերությունը: Մյուս մոդելը` 270 ուղեւորի համար նախատեսված A350-800-ը, շահագործման կհանձնվի 2016 թ.` 2014 թ. փոխարեն: