Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքը երեկ որոշ մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից: Չելիքն ասել է, որ Օբաման Էրդողանին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ Թուրքիայի վարչապետի հասցեին շռայլել գովեստի խոսքեր: «Կցանկանայի խոստովանել, որ Ձեր չափ ժողովրդականություն չեմ վայելում եւ Ձեր պես վարպետ չեմ»,- ըստ Չելիքի` Էրդողանին ասել է ԱՄՆ նախագահը: Նշենք, որ Բարաք Օբաման առաջին անգամը չէ, որ իր հիացմունքն է հայտնում Էրդողանի առնչությամբ: Ամիսներ առաջ, երբ Եգիպտոսում սկսվել էին ժողովրդական հուզումները, Օբաման մի քանի անգամ զանգահարել էր Էրդողանին: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայի վարչապետին ասել էր. «Մեծ է քո հայտարարությունների նշանակությունը Եգիպտոսի համար: Տարածաշրջանի ամենակարեւոր դեմքը դու ես, եւ ես քո կարծիքի կարիքն եմ զգում»: