Ձեւը չգիտի

17/06/2011

«Կասեք` ո՞նց ստուգեի, եթե ճշտեք, ինձ էլ ասեք»,- երեկ ՀՀ կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` դիմելով լրագրողներին, ովքեր հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է եղել, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը, ով մանկապղծությամբ զբաղվելու մեղադրանքով ձերբակալվել է, ժամանակին նաեւ ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ էր: Ըստ Ա. Սարգսյանի, Ս. Տեր-Պողոսյանն իր պահվածքով հայրենասերի տպավորություն էր թողնում: