«Ես պատերազմի բոլոր խոշոր մարտերին եմ մասնակցել: Բնականաբար, ես մի թիզ հող տալուն դեմ եմ, եւ ոչ մի կռվող տղա էլ դրան կողմ չի լինի: Եթե հողերը հանձնեն, ԼՂ-ին կարգավիճակ չեն տալու: Այդ պատճառով էլ դեմ եմ փոխզիջման գնալուն»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Հարցին, թե տարածքներ հանձնելու դեմ իր դիրքորոշումը չի՞ հակասում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետներին, Սասուն Միքայելյանը պատասխանել է. «Ղեկավարի հետ հակասություն չկա, ընդհանուր միտք է առաջարկել ղեկավարը, որ պետք է գնանք փոխզիջման տարբերակով: Ես` որպես պատերազմ անցած մարդ, բնականաբար, դեմ եմ հող հանձնելուն: Եթե նախագիծ լինի քննարկելու, ես իմ տեսակետը կհայտնեմ: Եթե այս տարբերակով գնանք լուծման, կհայտնվենք Նախիջեւանի կարգավիճակում ու կկորցնենք նաեւ Ղարաբաղը»: