Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը նոր լուսանկարիչներ ունեն, երկուսն էլ` կանայք: Նրանցից մեկը Եկատերինա Շտուկինան է` ռուսական «Իզվեստիա» թերթի ֆոտոթղթակիցը, մյուսը` Յանա Լապիկովան, ով հայտնի է նրանով, որ երեք տարի առաջ մասնակցել է «Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթին եւ հասել մինչեւ եզրափակիչ փուլ: Եկատերինան դարձել է Մեդվեդեւի անձնական լուսանկարիչը, իսկ Յանան առայժմ փորձաշրջան է անցնում ՌԴ կառավարությունում: