«Ամենահեղինակությունները»

15/06/2011

Հեղինակավոր «Forbes» հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահետախուզվող 10 հանցագործների ցանկը: Ամեն տարի «Forbes»-ի կողմից հրապարակվող այդ ցանկը կազմվում է ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության, ԱՄՆ այլ ուժային կառույցների հետ միասին: Ցանկը գլխավորում է Խոակին «Էլ Չապո» Գուսմանը` մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի առաջնորդը: Նրա գլխի համար նշանակված է 5 մլն դոլար գլխագին: Ցանկում հայտնվել է նաեւ «Ալ-Քաիդայի» երկրորդ մարդը համարվող Այման ալ-Զավահիրին, «Թայվանչիկ» մականունով Ալիմժան Տոխտախունովը, Սեմյոն Մոգիլեւիչը, հյուսիսկովկասյան գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը: