Հունիսի 11-ին ծնվել է երգահան Գիսանե Պալյանի եւ «Էմփիրեյ» ռոք խմբի կիթառահար Կարեն Արզումանյանի որդին: Երկար սպասված որդուն անվանել են Քրիստիան: Մինչ որդու ծնվելը Գիսանեն եւ Կարենը երկու աղջիկ ունեին, որոնց կնքահայրը «Empyray» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանն է: Այսպիսով, ծնվեց Սարգսի երրորդ սանիկը: Հղիության ողջ ընթացքում Գիսանեն մասնակցում էր տարբեր հեռուստանախագծերում եւ ակտիվ ստեղծագործական կյանք էր վարում: Իսկ որդու լույս աշխարհ գալուց օրեր հետո Գիսանեն իր facebook-յան էջում հպարտությամբ ի լուր աշխարհի հայտարարել է. «Հունիսի 11-ին ծնվեց իմ որդին»: