Մեր տեղեկություններով, երեկ ՀՀՇ վարչությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ վարչության անդամ Հրաչ Հակոբյանը: Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ մի քանի ամիս առաջ ՀՀՇ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել նաեւ ՀՀՇ վարչության նախկին անդամ Դավիթ Առաքելյանը, ով ներկայումս «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության վարչության կազմում է: