«Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Իմ համոզմամբ` ներկայումս այս փուլում քննարկվող տարբերակը խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն է, որը մենք պետք է օգտագործենք»,- հունիսի
11-ին Սլովենիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հիշեցնենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ հանդիպելու են հունիսի 26-ին` Կազանում` ինչպես հայտրարարվում է` քննարկելու հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: «Կարծում եմ, որ Կազանում Դ.Մեդվեդեւը փորձ է անելու մոտեցնել կողմերի միջեւ եղած վերջին տարաձայնությունները եւ ստորագրել տալ փաստաթուղթ: Եվ հաշվի առնելով այն, որ կողմերը մոտեցրել են դիրքորոշումները, հավանականությունը բավականին մեծ է, որ Մեդվեդեւին դա կհաջողվի, եւ փաստաթուղթը կստորագրվի»,- ասում է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: