Մեր տեղեկություններով, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, «Եվրանեսթի» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու պահանջով: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Վ. Հովհաննիսյանը նույնիսկ սպառնացել է հրաժարական տալ պատվիրակության ղեկավարի պաշտոնից, եթե ԱԺ խմբակցությունները «Եվրանեսթի» իրենց այժմյան անդամներին չփոխարինեն այլ անդամներով: Վ. Հովհաննիսյանը դժգոհել է, որ այդ պատվիրակության կազմում ընդգրկված են հիմնականում այնպիսի պատգամավորներ, ովքեր չեն տիրապետում օտար լեզվի, բացառությամբ` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորների, այնինչ, ըստ Վ. Հովհաննիսյանի` առաջիկայում «Եվրանեսթում» ՀՀ պատվիրակությանը լուրջ աշխատանք է սպասվում: