ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկինը` Միշել Օբաման, կրում է ընդամենը 29 դոլարանոց զգեստ: Այդ մասին պնդում են ամերիկացի լրագրողները, ովքեր լուսանկարել են Միշել Օբամային եւ նրա լուսանկարը տարածել լրատվամիջոցներում: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Միշել Օբամայի զգեստը թողել է շոկային ազդեցություն գնի պատճառով: Լրագրողները պարզել են, որ էժանագին հագուստը Միշելը գնել է GAP խանութների ցանցից: Ավելի վաղ Միշել Օբաման հանրության առջեւ էր դուրս եկել 10 դոլարանոց հագուստով, որը նույնպես ձեռք էր բերել GAP-ից: