Ստվերային ինտերնետ

13/06/2011

Վաշինգտոնը պատրաստվում է խախտել հաղորդակցության միջոցների նկատմամբ երկրների վերահսկողության մենաշնորհը: Ինչպես գրել է New York Times-ը, ԱՄՆ Պետքարտուղարությունը «ստվերային» ինտերնետի եւ բջջային կապի նախագծին արդեն հատկացրել է 2 մլն դոլար: Նախագիծը մշակողները որպես հիմք` բացի սեփական տեխնոլոգիաներից` ընդունում են որոշ հակերային տեխնոլոգիաներ:

Ճամպրուկով ինտերնետը բռնատիրական ռեժիմով երկրներում կարող են օգտագործել այլախոհները` տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար։ Սարքավորումը պետք է լինի հարմարավետ, որպեսզի այն առանց դժվարությունների տեղափոխվի ավտորիտար ռեժիմով պետություններ, որոնք փորձում են ճնշել ժողովրդական հուզումները նաեւ հաղորդակցական միջոցներն անջատելու միջոցով:

Ստվերային բջջային կապի օրինակ, ըստ էության, արդեն գործում է Աֆղանստանում. այդ համակարգի մշակման համար Պենտագոնը ծախսել է մոտ 50 մլն դոլար: