Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա հունիսի 30-ին: ՀԱԿ-ից այդ օրը հանրահավաք անցկացնելու համար օրերս իրազեկման հայտ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքում հաջորդ հանրահավաքի օրվա մասին չէր հայտարարվել, քանի որ ՀԱԿ-ը սպասում էր պատվիրակությունների մակարդակով երկխոսություն սկսելու վերաբերյալ իշխանությունների պատասխանին: