Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը պայմանագրեր են կնքել ՖԻԴԵ-ի հետ` հաստատելով իրենց մասնակցությունն օգոստոսի 26-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Լեւոն Արոնյանը, ով նույնպես կարող էր ելույթ ունենալ այս մրցաշարում, Խանտի Մանսիյսկում չի խաղա, որովհետեւ իր բարձր վարկանիշի շնորհիվ` իրավունք ունի միանգամից մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հաջորդ մրցումներին: