Հունիսի 9-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք զինծառայողներ վիրավորվել են: Ինչպես APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Թերթերի շրջանում տեղակայված զորամասում, զինծառայողների` զենքի եւ զինամթերքի հետ անզգուշաբար վարվելու հետեւանքով: Երեք զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ներկայումս նրանց վիճակը բավարար է գնահատվում: Հարուցվել է քրեական գործ: