Պարանը փրկել է

05/11/2005

Նոյեմբերի 3-ին, ժամը 5.30-ի սահմաններում, Ոստիկանությունը Վանաձորի բաժնի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխել 1971-ին ծնված Ա. Ա.-ին։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ա.-ն նույն օրը ժամը 5.00-ի սահմաններում իրենց տան բաղնիքում կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, սակայն պարանը կտրվել է, նա վայր է ընկել եւ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Լոռու մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ։