Կանխվել է

11/06/2011

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում հունիսի 9-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի 61-րդ բնակարանում բնակիչն ուզում է ինքնասպան լինել` սպառնալով 8-րդ հարկից ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ Փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` ծնողների կողմից կանխվել է 30-ամյա Ելենա Մկրտումյանի ինքնասպանության փորձը: