Ուզում է հղիանալ

11/06/2011

Ամերիկյան բարձրաշխարհիկ երեկույթների 30-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը, որ անցած ամիս նշանվել էր բասկետբոլի աստղ Քրիս Համֆրիսի հետ, ասել է, որ մտադիր է մինչ տարեվերջ հղիանալ: Լրագրողի այն հարցին, թե մոտ ժամանակներս պատրաստվո՞ւմ եք երեխա ունենալ, Քիմը պատասխանել է. «Ես հուսով եմ, իրոք հույս ունեմ: Միգուցե տարեվերջին: Տարեվերջին, ճիշտ է, երեխա չեմ ունենա, սակայն, միգուցե, մենք սկսենք փորձել տարեվերջին` հարսանիքից հետո»: Քարդաշյանը նաեւ հայտնել է, որ ամուսնանալուց հետո կպահպանի իր Քարդաշյան ազգանունը, սակայն տանը կլինի տիկին Համֆրիս: «Տանը, անկասկած, ես տիկին Համֆրիս կլինեմ: Միգուցե դառնամ Քիմ Քարդաշյան Համֆրիս, սակայն կարծում եմ, որ միշտ Քարդաշյան կլինեմ աշխատանքում, տանը` Համֆրիս»,- ասել է աստղը: Քիմը, որ բազմիցս հայտարարել է, թե ցանկանում է մեծ ընտանիք ունենալ` 6 երեխա, վերջերս մտափոխվել է` տեսնելով, թե որքան դժվար է իր քրոջ` Քորթնիի համար երեխային մեծացնելը: Քարդաշյանը հայտարարել է, թե այժմ կանգ է առել 4 երեխայի վրա: