50/50

09/06/2011

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականությունը մեծացել է, որից կարող է տուժել նաեւ Վրաստանն ու ողջ տարածաշրջանը»,- նման հայտարարություն է արել Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն: «Ես կարծում եմ, որ պատերազմի վերսկսման հավանականությունը 50/50 է: Բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները PR-ի տարրեր են պարունակում: Փաստ է, որ իրավիճակը փակուղային է: Միջազգային կազմակերպությունների հավակնոտության եւ պասիվության պատճառով, անգամ իմիտացիա չկա, թե կատարվում են որոշակի գործողություններ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է նա: Արեշիձեի խոսքով, պատերազմի վերսկսման դեպքում` դա չի լինի հակամարտություն միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: «Դա կլինի պատերազմ ողջ տարածաշրջանում, որը կազդի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Կոնկրետ Վրաստանին դա հետ կշպրտի 25-30 տարով, ինչը ձեռնտու է միայն մեր թշնամիներին»,- հայտարարել է Արեշիձեն: