Հունիսի 8-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արեւելյան հարեւանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի եւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն, ինչպես նաեւ` ՀԱԿ-ի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: