Մեր տեղեկություններով` ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը առաջիկայում նշանակվելու է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: ԱԳ փոխնախարարի պաշտոնում նրա փոխարեն նշանակվելու է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Դեռեւս հայտնի չէ, թե ով է գործուղվելու ԵԽ` Մնացականյանի փոխարեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ` առայժմ շրջանառվում է միայն Վահագն Աթաբեկյանի անունը, ում թեկնածությանը, սակայն, դեմ է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Բանն այն է, որ Վ. Աթաբեկյանը համարվում է բազմափորձ դիվանագետ, որպիսիք այսօր ԱԳՆ-ում շատ քիչ են, ուստի Նալբանդյանը չի ցանկանում հրաժարվել նրա ծառայություններից Երեւանում: