Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի` Եղիսաբեթ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ երեկ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Ըստ Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ դեսպանատան աշխատակիցներին` նշելով, որ Հայաստանը չափազանց կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները: Նախագահն ընդգծել է աշխարհում Միացյալ Թագավորության դերն ու նշանակությունը եւ այդ երկրի ջանքերը եվրամերձեցման գործում: