Վարչության պետն է եկել

09/06/2011

Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եվրոպական հարցերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Ֆիլիպ Լըֆորը երեկ ժամանել է Հայաստան` երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհդակցության նպատակով: Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության, հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում կքննարկվեն տարածաշրջանային քաղաքականության եւ երկկողմ համագործակցության հարցեր: