Մեր տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցությունը վերջին շրջանում ակտիվորեն քննարկում է խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության ձեւաչափի հնարավոր տարբերակները: «Ժառանգության» մեր աղբյուրների փոխանցմամբ` ներկայումս քննարկվում է հնարավոր չորս տարբերակ. մասնակցել առանձին` առանց միավորումների, միավորվել որեւէ կուսակցության հետ, ստեղծել քաղաքացիական նախաձեռնություն ու առաջադրվել այդ ցուցակով, եւ չորրորդ` ստեղծել քաղաքական-քաղաքացիական նախաձեռնություն, որտեղ ընդգրկված կլինեն ոչ միայն հանրության շրջանում ճանաչված մարդիկ, այլեւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, մեր աղբյուրը բացառում է «Ժառանգություն»-ՀՅԴ միավորման հեռանկարը: