Այցելել է «Ազատ դեմոկրատներին»

06/06/2011

Երեկ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպել է կուսակցության ղեկավարության հետ: Ըստ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության մամուլի ծառայության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել են Հայաստանում դեմոկրատական արժեքների զարգացման հեռանկարները, հասարակության մասնակցության դերը որոշումների կայացման գործընթացում: Նշենք, որ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավարն է ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: