Ձգձգում են

06/06/2011

«Իմ կանխատեսումներով, իշխանություններն այսպես ժամանակը ձգելու են մինչեւ հունիսի վերջ: Գիտեք, որ հունիսի 22-24-ը Ստրասբուրգում ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանում Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու: Նախատեսվում է, որ Ս. Սարգսյանն այնտեղ արժանանալու է եվրոպական կառույցների դրվատանքին այն բանի համար, որ համաձայնվել է երկխոսության, որ ազատ է արձակել քաղաքական հալածյալներին, եւ իշխանությանը ձեռնտու է հնարավորինս երկար ծամել-ծամծմել այս երկխոսության թեման` երկար-բարակ քննարկելով ինչպես օրակարգը, այնպես էլ ձեւաչափը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նաեւ հայտարարել է, թե իշխանությունները` անպատասխան թողնելով ՀԱԿ-ի մեկնած ձեռքը` իրականում նպատակ են ունեցել նսեմացնելու ՀԱԿ-ին: