Եվս 400 միլիոն

06/06/2011

Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Հայաստանը «ԵվրԱզԷսի» հակաճգնաժամային հիմնադրամից կարող է 400 մլն դոլար ստանալ: Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության, նախօրեին «ԵվրԱզԷսի» հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստից հետո Կուդրինն ասել է, որ այդ հարցի քննարկումը նախատեսված է հիմնադրամի հաջորդ նիստին, որը կանցկացվի առաջիկա ամիսներին: Ըստ ՌԴ ֆինանսների նախարարի, վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների վերակառուցմանը: «Մենք որոշ պայմաններ ենք սահմանել, ըստ որոնց` հատկացվելու են այդ միջոցները»,- ասել է Կուդրինը: Նշենք, որ հունիսի 5-ի նիստում «ԵվրԱզԷսի» հակաճգնաժամային հիմնադրամը հավանություն է տվել Բելառուսին 10 տարի մարման ժամկետով 3 մլրդ դոլար վարկ հատկացնելու որոշմանը: