Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով` Ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ: Մեկ այլ հրամանով` Ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը ազատվել է Ոստիկանության օդանավակայանի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ: