Անազատ երկիր եք

05/11/2005

Թեեւ Վարդան Խաչատրյանը հուսադրել էր, որ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ին տրվելիք ԱՄՆ օգնության չափը կհասնի 270-280 մլն դոլարի, սակայն ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա հերթական զեկույցում տեղեկացրել է, որ 2006թ. ՀՀ-ն ամենավատ ցուցանիշները կունենա օգնություն ստացող երկրների շրջանում: Այդ միջոցները պետք է ուղղորդվեն ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ երկրներին»: Ինչպես նշվում է զեկույցում, ժողովրդավարական չափանիշներով Հայաստանը հավասար պայմաններում է միայն Բուրկինա Ֆասոյի, Գամբիայի, Հորդանանի, Մարոկկոյի եւ Ուգանդայի հետ: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ 2004թ. վերլուծության համաձայն ՀՀ-ում խստորեն սահմանափակվել են քաղաքական իրավունքները: Առանձնակի մտահոգության արժանի խնդիրների շարքում թվարկված են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների կողմից արձանագրած կեղծիքներն ու խախտումները, դատական կոռումպացված համակարգն ու ցույցերի, հանրահավաքների, երթերի մասին նոր օրենքը, որով սահմանափակվում են քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: